Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Մեկնարկել և բարեհաջող ընթանում է «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բուժման ծրագիրը

ՀՀ ԱՆ. Մեկնարկել և բարեհաջող ընթանում է «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բուժման ծրագիրը

Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով  առողջապահության նախարարությունը մարտից «Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախի Հանրապետությանը տրամադրում է դանիական «Նովո Նորդիսկ» կազմակերպության արտադրության կենսական նշանակության Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչով:

Մասնագիտացված բժշկական կազմակերպություններում հաշվառված շուրջ 49 երեխայի՝ յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, ծրագրի շրջանակներում անվճար ու անխափան հատկացվում է կյանքի որակն ու կենսագործունեությունը բարելավող այս դեղը` համապատասխան գրիչով:

Սոմատոտրոպին աճի հորմոն դեղով բուժման ծրագիրը «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս հասարակության լիիրավ անդամ դառնալու և հաշմանդամությունից զերծ մնալու:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ